Կով (մուլտֆիլմ)
Արտաքին տեսք
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդր Պետրով |
Օպերատոր | Նիկոլայ Գրիբկով |
Երկիր | ԽՍՀՄ[1] |
Լեզու | ռուսերեն[1] |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1989 և փետրվար 1990[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
«Կով» (ռուս.՝ «Коро́ва»), 1989 թվականին Սվերդլովսկի կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմ։ Ստեղծվել է Անդրեյ Պլատոնովի համանուն պատմվածքի հիման վրա։ Ալեքսանդր Պետրովի առաջին ռեժիսորական աշխատանքներից մեկն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է «գեղանկարչություն ապակու վրա» տեխնիկայով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի խորքում՝ երկաթգծի կիսակայարաններից մեկում, ապրում է մի ընտանիք։ Չորրորդ դասարանի աշակերտ Վասյա Ռուբցովը ծանր է տանում իր լավագույն ընկերոջ՝ սիրելի կովի մահը։ Տղան հիշում է, թե ինչպես նախկինում իրենք կով ունեին, ինչպես էր այդ կովը կերակրում իրենց, և ինչպես էր նա տանջվում, երբ հորթին վաճառեցին որպես մսացու։
Մուլտֆիլմի վերջում հնչում են տողեր Վասյայի դպրոցական շարադրությունից.
Փառատոններ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 — Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն Վառնայում — Մրցանակ լավագույն նորամուտի համար (Ալեքսանդր Պետրով)
- 1990 — Ներկայացվել է «Օսկար» մրցանակի (Oscar®) Լոս Անջելեսում, ԱՄՆ
- 1990 — Պատվավոր մրցանակ Արևմտյան Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում (Գերմանիա)
- 1990 — Գրան պրի և «Ասախի» թերթի մրցանակ Հիրոսիմայի 3-րդ միջազգային փառատոնում (Ճապոնիա).
- 1991 — Մրցանակ լավագույն նորամուտի համար Կանադայի Օտտավա քաղաքում անցկացված միջազգային կինոփառատոնի համար
- 1992 — «Ոսկե խեցի» գրան պրի Բոմբեյի միջազգային կինոփառատոնում (Հնդկաստան)
- 1994 — Ռուսաստանի պետական մրցանակ (Ալեքսանդր Պետրով)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Энциклопедия отечественного кино». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лариса Малюкова Мастерская Александра Петрова // СВЕРХкино. Современная Российская анимация.. — СПб.: Умная Маша, 2013. — С. 132—147. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կով» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կով» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Корова — Наше кино
|